Արցախում վառելիքի պահեստարանի պայթյունից տուժած մարդկանց ռուս խաղաղապահներն ուղղաթիռով տեղափոխում են Հայաստանի բուժկենտրոններ։ Տեսանյութը հրապարակել է խաղաղապահների գործունեությունը լուսաբանող Peacekeeper ալիքը։
Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 քաղաքացի։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։
Կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։
Տեղահանվածները պատմում են, որ Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր հասել են 24 ժամում․ պատճառը խցանումն է, որը սկսվում է դեռ Ստեփանակերտից։